Հռոմի պապը պատարագ կմատուցի Գյումրիում

«Հայերն այսօրը» նախապես հաղորդել էր, որ հունիսի 24-25-ը Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը, ընդունելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ իշխանությունների և Կաթոլիկ եկեղեցու  հրավերը, առաջին անգամ այցելելու է Հայաստան:

«Հայերն այսօրը» հղում անելով Ռադիո Վատիկանին հայտնում է, որ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը պատմության մեջ առաջին անգամ կայցելի նաև Գյումրի, որտեղ գտնվում է Սրբոց Նահատակաց մայր տաճարը: Հունիսի 25-ին Գյումրու Վարդանանց հրապարակում Սրբազան Քահանայապետի ձեռամբ կմատուցվի Սբ. Պատարագ և ներկաները կկարողանան լսել Հռոմի պապի հայրական խոսքն ու ստանալ նրա օրհնությունը:

Scroll Up