Արցախին նվիրված քննարկում՝ իտալական Լոմբարդիա մարզում

Ապրիլի 28-ին Իտալիայի Լոմբարդիա մարզի նահանգային կենտրոնում Իտալիայի նշանավոր լրագրողների, հեռուստատեսային աշխատակիցների և քաղաքական գործիչների մասնակցությամբ «1915 թվականի Ցեղասպանությունից դեպի նոր Ցեղասպանություն»  խորագրով քննարկումն է տեղի ունեցել: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է քննարկմանը մասնակցած Իտալիայի Հայոց միության ղեկավար, պրոֆեսոր Պայքար Սվազլյանը: Նախաձեռնության նպատակն էր միջազգային հանրությանը տեղեկացնել Արցախի նկատմամբ  իրականացվող ադրբեջանական սանձարձակ գործողությունների մասին, որի հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ ու հայ զինվորներ:

Հանդիպման ժամանակ ցուցադրվել են փաստագրական լուսանկարներ և հաղորդվել են տեղեկություններ, որոնք վերաբերում էին Արցախին և Հայոց ցեղասպանությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պիետրո Քուչուկյանը, իտալական «Լեգա» կուսակցության ներկայացուցիչները:

5

Scroll Up