Մեծ ծավալի տարբեր ապրանքատեսակներ են ներկրվել Արցախ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/ԼՂՀ-կառավարություն.jpg)
Սույն թվականի ապրիլի 4-ից ի վեր կառավարությունում ձևավորված օպերատիվ շտաբի միջոցով նյութական աջակցություն է հավաքագրվում հիմնականում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և Պաշտպանության բանակին աջակցելու համար: Ապրիլի 29-ի տվյալներով՝ աջակցության նպատակով մեծ ծավալի տարբեր ապրանքատեսակներ են ներկրվել Արցախ, որոնց միայն մի մասն է օպերատիվ շտաբի միջոցով փոխանցվել հասցեատերերին:
Շտաբի կողմից պահեստավորված ապրանքները դասակարգվել են ըստ խմբերի և տրամադրվել Պաշտպանության բանակին, սահմանամերձ համայնքներից տեղահանված բնակչությանը, հիվանդանոցներին ու ռազմական հոսպիտալներին և սահման մեկնած կամավորների ընտանիքներին:
Շտաբի պահեստներից արդեն դուրս է եկել ստացած աջակցության հիմնական մասը, մասնավորապես՝ 3,020 տուփ, 9,228 արկղ և 140,2 տոննա սնունդ, ավելի քան 153,917 շիշ ըմպելիք, մոտ 104,680 տուփ և 197 արկղ ծխախոտ, 4,960 անկողնային պարագաներ և այլն:
ԼՂՀ կառավարություն