Ապրիլի 24- ին ավերել են Սքոթսդել հայկական եկեղեցու խաչքարը

ԱՄՆ Արիզոնայի նահանգի Սքոթսդել քաղաքի Սուրբ Աբգար հայկական եկեղեցում տեղադրված խաչքարը բարբարոսաբար ավերվել է։ Ինչ-որ մեկը այն մաս մաս է արել:

armradio.am-ի փոխանցմամբ՝ եկեղեցու ճարտարապետ Արտին Խանջյանը 12 News-ին ասել է, որ դա միտումնավոր է արվել, քանի որ վայրագությունը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ 1915թ-ին  տեղի ունեցած ՝Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողության օրը։

Scroll Up