Կարկախենտը Իսպանիայի 15-րդ քաղաքն է, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 27-ին Իսպանիայի Կարկախենտ քաղաքի խորհրդի նիստի ժամանակ բոլոր 5 կուսակցությունները՝ Կոմպրոմիսը (Compromís), Ժողովրդական կուսակցությունը (Partido Popular), Ժենտ դէ Կարկաշենտը, Ռեինիսիեմը և Սոցիալիստական կուսակցությունը, միաձայն ընդունեցին քաղաքի հայ համայնքի ներկայացրած բանաձևը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Իսպանիայի «Արարատ» հայկական միությունից:

Նշենք, որ երկու օր առաջ քաղաքապետին զանգահարել էր Իսպանիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը և փորձել միջամտել ու խանգարել ճանաչման գործընթացին, սակայն  քաղաքապետ Ֆրանցեսկ Սալոմի խոսքով՝ Կարկախենտի որոշումն աներեր էր  և փոփոխության ոչ ենթակա:

Նիստին ներկա էին Կարկախենտի, Վալենսիայի և Միսլատայի հայ համայնքի ներկայացուցիչները, ովքեր իրենց երախտագիտության խոսքն ուղղեցին քաղաքային խորհրդին:

Scroll Up