Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու հայկական դպրոցը Ցեղասպանությանը նվիրված միջոցառում է կազմակերպել

Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու և Սբ. Գրիգոր Նարեկացու անվան հայկական դպրոցի կողմից կազմակերպվել էր Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հայրենասիրական միջոցառում, որի շրջանակներում Նիդերլանդներում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները՝ ձեռք-ձեռքի բռնած, «կենդանի շղթա» էին կազմել Եկեղեցու դռնից մինչև դպրոց տանող ճանապարհի ողջ երկայնքով։  Այս մասին ըստ «Հայերն այսօրի»՝ հայտնում է «Նիդերլանդական օրագիրը»:

Հավաքվածները՝ փոքրից մեծ, իրենց հայրենասիրական պարտքը կատարեցին և հարգանքի տուրքը մատուցեցին 1915 թվականին Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե Թերաքի» կուսակցության կողմից հայ ազգի դեմ իրականացված ոճրագործության արդյունքում զոհված մեր հայրենակիցների հիշատակին։

Scroll Up