«100+1» նախաձեռնությունը Պյատիգորսկի հայ համայնքում
Ապրիլի 24-ին Պյատիգորսկի Հայ առաքելական Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել «100+1» ակցիան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Այս մասին տեղեկանում ենք Պյատիգորսկի հայ համայնքի ֆեյսբուքյան էջից:
Նախաձեռնության հեղինակներն էին Ռուսաստանի հայ երիտասարդական կոնգրեսը և Պյատիգորսկի հայկական երիտասարդական կազմակերպությունը: