Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչումը Շիշլիում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/yuzlesme_olmadan_soykirimlar_bitmez_h66076_c2638.jpg)
Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Շիշլի շրջանի կառույցը կազմակերպել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման միջոցառում:
Նստացույցն ընթացել է «Առանց առերեսման ցեղասպանությունները չեն վերջանա» խորագրի ներքո: Մասնակցիները ձեռքներին պահել են 1915-ին սպանված հայ մտավորականների լուսանկարները: Տեղի է ունեցել մոմավառություն և կարմիր մեխակներով ոգեկոչվել է ցեղասպանության զոհերի հիշատակը:
HDP-ի ներկայացուցիչ Մահմութ Չավլըն կուսակցության անունից հայտարարություն է ընթերցել:
«Հայերին «տեղահանություն» անվան տակ տարել են սպանդի: Ցեղասպանությունը չի վերջացել: Հրանտ Դինքի, Սևակ Շահինի, Մարիցա Քյուչուքի սպանությունները ցեղասպանության շարունակությունն են»,- ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ըստ «demokrathaber» լրատվակայքի՝ ասել է Մահմութ Չավլըն:
Աղբյուրը նշում է, որ միջոցառմանը բազմաթիվ հայեր են մասնակցել: