Ապրիլյան ձեռնարկներ Իրանում. լուսանկարներ

Ապրիլի 23-ի երեկոյան Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջաբակում, ուր տեղադրված է Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը, հավաքվել էին դեսպաններ, պաշտոնական անձինք, կառույցների ներկայացուցիչներ և մեծ թվով թեհրանահայեր՝ մասնակցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպված ծաղկեմատույցին: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է Իրանի «Արաքս» շաբաթաթերթը:

Ծրագիրն սկսվեց եկեղեցական արարողությամբ, որից հետո հերթաբար հուշարձանին մոտեցան պաշտոնական և համայնքային ներկայացուցիչներն ու գլուխ խոնարհեցին 1,5 միլիոն նահատակների հիշատակի առջև՝ սրտներում պահելով ցասում ու պահանջ: Արարողությանը ներկա էին Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանն ու դեսպանատան ողջ անձնակազմը, Ռուսաստանի Դաշնության դեսպան Լևոն Ջաղարյանը, Թեմի առաջնորդը և հոգևոր դասը, միությունների և մամուլի ներկայացուցիչներ:

Իրան Իրան2

Scroll Up