Սեպուհ արք. Սարգսյան. Իրանը միշտ կիսել է հայ ժողովրդի ցավն ու տառապանքը

Իրանը միշտ ցավակցել է Հայաստանին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության առիթով: Այս մասին հայտարարել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը:
Ըստ IRNA գործակալության, Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախաշեմին արքեպիսկոպոսը նշել է, որ 1.5 մլն հայեր են սպանվել եւ հավելել, որ Իրանի ժողովուրդը միշտ կիսել է հայ ժողովրդի ցավն ու տառապանքը: