Թուրքիայում Ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններ են սկսվել
Ստամբուլի Գալաթասարայի հրապարակում «Շաբաթ օրվա մայրեր» (Թուրքիայի բանտերում սպանվածների մայրեր- araratnews.am-ի խմբ) անունը կրող կազմակերպությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառում է կազմակերպել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակoս»-ը «Շաբաթ օրվա մայրեր» կազմակերպության անդամները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցել են 1915-ի ապրիլի 24-ին սպանված հայերի լուսանկարներով։
Միջոցառմանը ելույթ է ունեցել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն՝ շեշտելով, որ 101 տարի անց միայն Թուրքիայի խորհրդարանում հարգել են սպանված հայ մտավորականների հիշատակը։