Զորակցություն Արցախում զոհված հայ մայորի ընտանիքին

Օրերս Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչները հանգանակություն են կազմակերպել՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում քառօրյա պատերազմի ընթացքում զոհված մայոր Սուրեն Մելքումյանի ընտանիքի համար: Այս մասին Նյու Յորքից «Հայերն այսօրին» տեղեկացրեց օպերային երգիչ Վաղարշակ Օհանյանը:

«Դրսում գտնվելով՝ սրտի ցավով ենք հետևում Արցախում տեղի ունեցող իրադարձություններին և հոգու պարտք համարում  ինչ-որ ձևով օգտակար լինել մեր հայրենակիցներին, այս անգամ նախաձեռնեցինք զորակցություն հայտնել զոհված հայորդու ընտանիքին, որը չորս երեխա ունի, իսկ կինը սպասում է 5-րդ բալիկի ծնվելուն»,-ասաց օպերային երգիչը:

Հավելենք նաև, որ 37-ամյա Սուրեն Մելքումյանն իր 5 ընկերների հետ անհետացել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Ընտանիքը մինչև ապրիլի 10-ը որևէ լուր չուներ նրանից: Միայն ապրիլի 10-ին է նրա դին հանձնվել հայկական կողմին:

Scroll Up