Հայոց ցեղասպանության մասին իրազեկող պաստառներ Կանադայի փողոցներում
Ապրիլի 19-ին Տորոնտոյի Երիտասարդական ֆեդերացիայի անդամները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պաստառներով երթևեկության պիկ ժամին քայլել են Կանադայի փողոցներով: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կանադայի «Հորիզոն» պարբերականը:
Նպատակն է անցորդներին իրազեկել ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին, այլև բարձրաձայնել ապրիլի 24-ին Օտտավայում կայանալիք քայլերթի մասին: