Ամերիկյան հեռուստաալիքով տեղի կունենա «Ցեղասպանության որբերը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

Ապրիլի 24-ին ամերիկյան «KCET» հեռուստաալիքով տեղի կունենա «Ցեղասպանության որբերը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Միևնույն օրը տեղի կունենա նաև «Արմատախիլ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Ասպարէզ պարբերականից:
«Ցեղասպանության որբերը» վավերագրական ֆիլմի ռեժիսորն է Էմմիի մրցանակակիր Բարեդ Մարոնյանը: Ֆիլմի մեջ ներկայացված է 1915թ.-ի իրադարձությունները 130,000 որբերի աչքերով:
«Արմատախիլ» վավերագրական ֆիլմի ռեժիսորն է Հակոբ Գուդսուզյանը: Ֆիլմի մեջ ներկայացված է հայկական մշակույթի, ինքնության և ժառանգության վերածնունդը: