Հոգեհանգստի արարողություն զոհված հայ նահատակների համար՝ Ստոկհոլմում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/հոգեհանգիստ-Ստոկհոլմ.jpg)
Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիայի արդյունքում զոհվածների հոգվոց հանգստյան համար ապրիլի 10- ին Ստոկհոլմում տեղի ունեցավ սուրբ պատարագ և հոգեհանգստյան արարողություն։ Պատարագը մատուցեց Սկանդինավիո հայոց հոգևոր հովիվ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնու են Շվեդիայում ՀՀ դեսպանությունից:
Ներկա էին Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, Համազգայինի կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, հայ համայնքի անդաﬓեր: Պատարագիչ հայր սուրբը քարոզի ﬔջ անդրադարձավ Արցախի սահմանին կատարված վերջին իրադարձություններին և հայ զինվորների կողﬕց ցուցաբերված անձնազոհությանը, ովքեր նահատակությամբ պաշտպանեցին Արցախի ժողովրդի խաղաղությունը: