Շուրջ 3500 հայեր Լոս Անջելեսում հզոր ցույց են կազմակերպել. լուսանկարներ

Միացյալ Նահանգների հայ համայնքի ավելի քան 3.500 ներկայացուցիչներ ապրիլի 8-ին հավաքվել են Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության շենքի առաջ` բողոքի ձայն բարձրացնելով Արցախի հանդեպ Բաքվի բարբարոսական հարձակումների դեմ, որոնց ընթացքում խաղաղ բնակիչներն ու երեխաները նույնպես գտնվել են նրանց ագրեսիայի թիրախում: Այս մասին, ըստ «Հայերն այսօր»-ի, հայտնում է Ամերիկայի «Ասպարեզ» պարբերականը:

Խաղաղ ցույցի մասնակիցները ինքնաբուխ կերպով փակել են փողոցն ու նստացույց անցկացրել` ժամանակավորապես արգելափակելով երթևեկությունը։

Վանկարկելով «Ո՛չ մի թիզ»` ակտիվիստները կոչ են հղել Ադրբեջանի իշխանություններին` նշելով, որ ո՛չ ագրեսիան և ո՛չ գնդակոծությունը չեն ստիպի հայերին որևէ տարածք զիջել Արցախում։

Նստացույցի անվտանգությունն ապահովել է Լոս Անջելեսի ոստիկանությունը, ում ցույցի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել նրանց ծառայության համար, ինչպես նաև դեսպանության շենքի հարակից համայնքներին` իրենց բողոքին ըմբռնումով մոտենալու համար։

Տպավորիչ ելույթներում հանդես են եկել ՀՅԴ երիտասարդաց միության անդամներ Վերժինե Թուլումյանը, Արենի Համբարյանը, Բուզանդ Բերբերյանը, Գև Իսկաջյանը և Դավիթ Առաքելյանը:

Ցուցարարները  ազատել են փողոցը և շարժվել հյուպատոսության շենքի մուտքի մոտ, որտեղ միասին կատարել են ՀՀ օրհներգը և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնել Արցախին։

7 8 9 10 11 3500

Scroll Up