Հավաքագրված միջոցներն ուղղվելու են սպառազինությունների ձեռքբերմանը. ԼՂՀ փոխվարչապետ

«Արցախում, Հայաստանում և արտերկրում ապրող իմ հայրենակիցներ,
Ոչ ռուսը, և ոչ էլ որևէ մեկը` բացի հայից, մեր սահմանին չի զոհվելու, մեր հայրենիքի պաշտպանության գործում դեր չի ունենալու:
Արցախի կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամրը օրօրի համալրվում է, և այն ուղղվելու է բացառապես Զինված ուժերի համար սպառազինությունների ձեռքբերմանը:
Մենք այլընտրանք չունենք, ինքներս պիտի հոգանք մեր պաշտպանությունը: Նվիրաբերելով պաշտպանության բնագավառին ուղղված ֆինանսական և նյութական ռեսուրսներ` կկարողնանք խնայել մեր զինվորների կյանքը»,- «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Նշենք, որ ստեղծված այս ծանր իրավիճակում հազարավոր հայրենակիցներ դիմում են Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Այդ կապակցությամբ ԼՂՀ կառավարության կողմից բացվել են հետևյալ բանկային հաշիվները`
Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT`ARTSAM22
Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).
Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).
Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).
Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):
Ի դեպ, ԼՂՀ կառավարության հաշվեհամարին մինչ 07.04.2016թ. հավաքագրված նվիրատվություններին կարող եք ծանոթանալ այստեղ: