Գլենդելահայ աշակերտները հայ զինվորի կողքին են

Ապրիլի 4-ին Գլենդելի «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատությունում հիշատակի փոքրիկ միջոցառում է տեղի ունեցել` նվիրված Արցախում կենաց-մահու պայքար մղող հայ զինվորներին:

Միջոցառման ժամանակ երեխաները ներկայացրել են հոգուց բխած նկարներ, որտեղ իրենց երևակայությամբ պատկերել են մարտնչող հայ զինվորներին, Հայաստանն  ու Արցախը: Վերջում աշակերտները աղոթել են հայ զինվորների անվտանգության համար, ինչպես նաև առանձին աղոթք հղել ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանքով զոհված հայորդիների հոգու հանգստության համար:

«Հուզմունքով հետևում ենք, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենում Արցախում, հպարտանում ենք հայ ժողովրդի համախմբվածությամբ և ռազմաճակատ մեկնող կամավորներր արիությամբ: Այս նախաձեռնությամբ ուզում էինք հայ փոքրիկներին նույնպես մասնակից դարձնել հայաստանյան կյանքին՝ նրանց գիտակցության մեջ վառ պահելով հայրենասիրությունն ու իրենց երկրին օգտակար լինելու պատրաստակամությունը»,- «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության տնօրեն Օֆելյա Ծատուրյանը:

2

Scroll Up