Ֆրանսահայերը բողոքի ցույց կանցկացնեն Ադրբեջանի դեսպանության առջև

Ֆրանսահայերն ապրիլի 9­-ին բողոքի ցույց կանցկացնեն Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության առջև` ղարաբաղա­ ադրբեջանական շփման գծում նախահարձակ գործողություններ իրականացնելու և հրադադարի ռեժիմը սրելու կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie­-ն, այդ մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը: Միաժամանակ, ֆրանսահայերը Ֆրանսիայի կառավարությունից պահանջելու են պարտադրել Ադրբեջանին` հարգել հրադադարի ռեժիմը, Փարիզում նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր գագաթնաժողով, ինչպես նաև բոլոր ջանքերը գործադրել պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն Ադրբեջանի բանակի հանցավոր գործողություններից:

Ադրբեջանի դեսպանության մոտ բողոքի ակցիան ապրիլի 9­-ին կմեկնարկի տեղական ժամանակով 16:00­ին:

Scroll Up