Վանի Աղթամար կղզին ու Վանի բերդը իրանցիների ամենաշատ այցելած վայրերն են Նովրուզին

Նովրուզին Թուրքիայի արեւելյան նահանգներ այցելած իրանցիները ամենաշատն այցելում են Վանի Աղթամար կղզի եւ Վանի բերդ։ Այս մասին, ըստ News.am-ի, հայտնել է Վանի տուրիզմի մշակութային ժառանգության պահպանման եւ զարգացման միության նախագահ Աբդուլլահ Թունչդեմիրը։

Թուրքական Milliyet-ի հետ հարցազրույցում Աբդուլլահ Թունչդեմիրը նշել է, թե Նովրուզին մեծ թվով իրանցիներ են ժամանել Թուրքիայի արեւելյան նահանգներ, որոնց մեծ մասը նախընտրել է Վանը։

Թունչդեմիրի խոսքով՝ իրանցիները Թուրքիայի արեւելքում ամենաշատը նախընտրում են այցելել Վանի Աղթամար կղզի եւ Վանի բերդ։ Նա շեշտել է, թե Վանի բոլոր հյուրանոցները Նովրուզի օրերին ունեն 100 տոկոս զբաղվածություն։

Scroll Up