Սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառ՝ Սուրբ Հարության տոնին ընդառաջ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/Սուրբ-Զատիկ.jpg)
Մարտի 23-ին, ժամը 14:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Սուրբ Հարության տոնին ընդառաջ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի նախասրահում կմեկնարկի ավանդական դարձած Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը (Հասցե՝ Աբովյան 52 ա):
Միջոցառմանը կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ցուցահանդեսին ներկայացված կլինեն 50-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, զարդեր, հրուշակեղեն, արևելյան ուտեստներ:
Ցուցահանդես-տոնավաճառը շարունակվելու է նաև մարտի 24-ին ժամը 10:00-18:00-ը: