Թուրքիայում մշակույթի տան վերածվող հերթական եկեղեցու բակում մարդկային ոսկորներ են հայտնաբերել

Թուրքիայի Մուղլա նահանգի Դատչա շրջանում 19-րդ դարում կառուցված հունական եկեղեցին որոշել են դարձնել մշակույթի տուն:
Ըստ թուրքական «Demokrathaber.net» լրատվական կայքի` վերանորոգման աշխատանքների ընթացքում հին գերեզմանոց ու մեծ թվով մարդկային ոսկրակտորներ են հայտնաբերվել, տեղեկցնում է ermenihaber.am-ը:
1932 թվականից հետո տեղի հույն բնակչության հեռանալուց հետո լքված եկեղեցին 1970-ից ի վեր տեղական իշխանությունների կողմից որպես պահեստ է օգտագործվել:
Նշենք, որ Թուրքիայում սա առաջին դեպքը չէ, երբ լքված կամ կիսավեր հայկական ու հունական եկեղեցիները վերածվում են շրջանային կամ քաղաքային մշակութային տների: