Դամասկոսի հայ համայնքը խորհրդարանական ընտրություններին կներկայանա 4 թեկնածուներով

«Հայերն այսօրը» նախապես հայտնել էր, որ մարտի 14-ին` Սիրիայի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Հալեպի հայ համայնքի երեք կազմակերպությունների ներկայացուցիչներ, որպես միասնական արտահայտություն, իրենց համատեղ խորհրդակցության արդյունքում ընտրել են հալեպահայ համայնքը ներկայացնող թեկնածուներին:

«Հայերն այսօրը» Դամասկոսի հայկական համայնքից տեղեկացավ, որ Սիրիայի խորհրդարանի առաջիկա ընտրություններին Դամասկոսի համայնքը ներկայացված կլինի 4 թեկնածուներով՝ Նորա Արիսյան, Էրատո Գրիգորյան, Վազգեն Համալյան և Վահե Մահշիկյան:

Հավելենք, որ Սիրիայի խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 13-ին:

Scroll Up