Հայաստանի մասին բանախոսություն՝ Իտալիայում (լուսանկարներ)

Փետրվարի 27-ին Իտալիայի Տրեցցանո Սուլ Նավիգլիո քաղաքում (Միլանի նահանգ) տեղի է ունեցել ձեռնարկ՝ նախաձեռնությամբ Տրեցցանո Սուլ Նավիգլիոյի քաղաքապետարանի: Հարյուրավոր մասնակիցների ներկայությամբ՝ Իտալիայի հայոց միության ղեկավար Պայքար Սվազլյանը և իտալահայ բարերար Կարեն Քեոքչյանը բանախոսել են հայ ժողովրդի պատմության, երաժշտության և ներկա իրավիճակի մասին: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Իտալիայի հայկական համայնքից:

Ձեռնարկի ընթացքում ցուցադրվել են Հայաստանի անցյալն ու ներկան պատկերող տասնյակ լուսանկարներ: Ավարտին ներկայացվել են հայկական խոհանոցի նմուշներ՝ պատրաստված ՀԲԸՄ-ի Իտալիայի պատասխանատու Գեգել Խաչատուրյանի կողմից:

Երեկոյի փակմանը Իտալիայի հայոց միությունը գրավոր խնդրագիր է ներկայացրել քաղաքապետին, որպեսզի քաղաքապետարանը ևս ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Իտալիա7Իտալիա6Իտալիա3Իտալիա4 Իտալիա5

Scroll Up