Համերգ Նյու Յորքում՝ նվիրված ՀՀ Անկախության 25-ամյակին

Մարտի 13-ին Նյու Յորքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու «Շնորհալի» քառաձայն երգչախումբը հանդես կգա Հայաստանի Հանարապետության Անկախության 25-ամյակին նվիրված համերգով: Համերգը կկայանա  Նյու Յորքի «Սրբազան խորհուրդ» եկեղեցում: Այս մասին Նյու Յորքից «Հայերն այսօրին» տեղեկացնում է երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու խմբավար, օպերային երգիչ Վաղարշակ Օհանյանը:

Երգչախումբը հանդիսատեսին կներկայանա հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններով, ինչպես նաև երգերի պրեմիերաներով:

Համերգի հատուկ հյուրերն են լինելու Լոս Անջելեսից օպերային երգչուհի Անահիտ Ներսիսյանը, Նյու Ջերսիում գործող Համազգայինի «Արեգակ» մանկական երգչախումբը և «Արմսթրինգ» խումբը` Դիանա Վասիլյանի ղեկավարությամբ:

Հավելենք, որ «Շնորհալի»  երգչախումբը ստեղծվել է 2007 թվականին: Համերգներով հանդես է եկել Սփյուռքի տարբեր համայնքներում: Հաջողությամբ է պսակվել հատկապես Բրոդվեյի հռչակավոր Սուրբ Մաղաքիա եկեղեցու «Դերասանների մատուռ» կոչվող սրահում տեղի ունեցած համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

ՇՆՈՐՀԱԼԻ

Scroll Up