ԱՄՆ Ջորջիա նահանգի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Ջորջիա նահանգի Սենատը բանաձեւ է ընդունել՝ 2016թ. ապրիլը հռչակելով «Ցեղասպանությունների կանխման եւ իրազեկման ամիս»:

Ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայկական համագումարը, բանաձեւը նշում է, որ «շրջանառության մեջ դնելով «ցեղասպանություն» տերմինը՝ Ռաֆայել Լեմկինը սկսել է հետաքննել 1915թ. ապրիլից սկսած՝ հայ բնակչության եւ քրիստոնյա մյուս համայնքների հարկադրված ուծացումը, արտաքսումը եւ ոչնչացումը՝ մատնանշելով Ադոլֆ Հիտլերի 1939թ. հայտնի արտահայտությունը, թե «Այս ամենից հետո ո՞վ է հիշում հայերի ջարդերի մասին»»:

Բանաձեւը վկայակոչում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին եվրոպացի հրեաների Հոլոքոստը, ինչպես նաեւ Կամբոջայի, Բոսնիայի, Իրաքի, Ռուանդայի, Սուդանի եւ Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետության» (ISIS/ISIL/Daesh) ներկայիս բռնությունների ցցուն օրինակները:

Scroll Up