100 մետրանոց Եռագույնը ծածանվել է Վիեննայում հայկական խաչքարի շուրջը. լուսանկարներ
«Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանի նախաձեռնությամբ՝ օրերս Հայոց ցեղասպանության խորհուրդը կրող 100 մետրանոց Եռագույնը ծածանվել է Վիեննայում հայկական խաչքարի շուրջ: Այս մասին հայտնում է «Հայերն այսօրը»:
Հիշեցնենք, որ այս յուրօրինակ ակցիան սկզիբը դրվել է անցյալ տարի: Մեկ տարվա ընթացքում 100 մետրանոց խորհրդանշական Եռագույնը հասցրել է ծածանվել Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում ու Սփյուռքում, իսկ 2015-ի ապրիլին այն նաև վեր խոյացավ Արարատի գագաթին: