ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Լիբանան՝ լուսանկարներով
Այս օրերին աշխատանքային այցով Լիբանանում է գտնվում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարի այցի հիմնական նպատակը մասնակցությունն է՝ փետրվարի 13-14-ը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ի բարձր հովանու ներքո, Անթիլիասի «Կիլիկիա» թանգարանի սրահում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբի ամփոփիչ հավաք-հանդիպմանը:
Լիբանանում Սփյուռքի նախարարն ունեցել է նաև աշխատանքային մի շարք հանդիպումներ, հանդես է եկել զեկույցներով, որոնց մասին տեղեկատվությունը «Հայերն այսօրը» կներկայացնի հաջորդիվ:
Ստորև «Հայերն այսօրը» ներկայացնում է Հրանուշ Հակոբյանի Լիբանան այցը՝ լուսանկարներով: