Թուրքերը իսլամիստների հետ միասին թալանել են Սիրիայի հայկական եկեղեցիները, վկայում են Քեսաբի բնակիչները

Սիրիական Քեսաբ քաղաքի բնակիչները պատմել են տեղական եկեղեցիներում թուրքերի կողմից իրականացրած վանդալիզմի մասին ,- հաղորդում է  Interfax Religion:

Քեսաբի հայկական մշակութային, որոնք հատկապես մեր եկեղեցական կենտրոններն են, շատ են տուժել իսլամիստների և թուրքերի գործողություններից: Երբ քաղաքն ազատագրվելուց հետո եկա՝ տեսա երբեմնի ծաղկող եկեղեցու մերկ պատերը միայն»,- «Ռոսսիյսկայա գազետա»–ին ասել է տեղական հայկական բողոքական եկեղեցու քահանա Ժիրայր Ղազարյանը:

Մեկ այլ քեսաբցի՝ Հակոբը, ասել է, որ գրոհայինները ապրել են իր տանը  այդ օկուպացիայի ընթացքում: «Թուրքիան մեծ դեր է խաղացել մեր տառապանքների մեջ: Երբ «Ջաբհադ ան–Նուսրան» ներխուժեց Քեսաբ, Թուրքիայի  հատուկ ստորաբաժանումների ամբողջ ջոկատներ սալաֆիների հետ միասին նույնպես ներխուժեցին  քաղաք: Տեղի պահապանները   բնակիչներին փրկել են մի նոր հայկական ցեղասպանությունից:  Նրանք պայքար են սկսել  հրոսակախմբերի դեմ, ինչն էլ տեղացիներին ժամանակ է տվել՝ լքելու քաղաքը: Սակայն, երբ թուրքերը գրավեցին քաղաքը, նրանք այստեղ  բերեցին  իրենց հարեւան գյուղերի  բնակիչներին, ովքեր մեր  ունեցած բոլոր թանկարժեք իրերը բեռնեցին  տրակտորների, սայլակների վրա և պարզապես  «քշեցին» Թուրքիա», – armradio.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Scroll Up