Կառավարությունը հաստատել է ՀՀ սփյուռքի նախարարության 2016 թվականի ամառային ծրագրերը

Հունվարի 29-ի կայացած նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի և Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2016 թվականի ծրագրերը ու միջոցառումների ցանկը:

Ներկայացնելով ծրագրերը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրել է, որ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը այս տարի կընթանա 4 ուղղություններով ՝ «Պարարվեստի օրեր» «Երգչախմբային արվեստի օրեր» «Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն», «Հայ երգի օր», իսկ  «Արի տուն» ծրագրով Հայաստան կժամանեն 1100 սփյուռքահայ երիտասարդ, որոնք կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, ապա իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ճամբարին:

 Իրականացվող ծրագրերի նպատակն է ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերը, աշխարհասփյուռ հայ երիտասարդների համար ճանաչելի դարձնել Հայրենիքը, զարգացնել նրանց հայոց լեզվի իմացությունները, աջակցել հայրենասիրական դաստիարակությանը, ներկայացնել հայ ժողովրդի սովորույթներն ու ավանդույթները, նպաստել հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը:

Scroll Up