Լեւոն Հայրապետյանը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի համարում

Ձեռնարկատեր Լեւոն Հայրապետյանը ժխտում Է իր մասնակցությունը նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլարի հափշտակմանը: Ըստ artsakhpress.am-ի՝ Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանի դահլիճից հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

«Հանցագործություն չեմ կատարել, ես մեղավոր չեմ»,- հայտարարել Է մեղադրյալն այն բանից հետո, երբ դատախազը հրապարակել Է գործով մեղադրական եզրակացությունը:

700 հազար դոլարի հափշտակման գործով Հայրապետյանին սպառնում Է մինչեւ 10 տարվա ազատազրկում:

Լեւոն Հայրապետյանը մեղադրվում Է ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի չորրորդ մասով նախատեսված հանցագործություն (խարդախություն) կատարելու մեջ: Հետաքննության տվյալներով՝ 2010 թվականի հունիսից մինչեւ օգոստոս Հայրապետյանը, փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ համատեղ «խաբեության եւ վստահության չարաշահման ճանապարհով մոլորության մեջ Է գցել Մոսկվայի բնակչուհուն՝ խոստանալով դրամական վարձատրության դիմաց հասնել նրա որդու նկատմամբ ավելի մեղմ դատավճռի կայացման»: Դրա դիմաց Հայրապետյանը նրանից դրամական միջոցներ Է ստացել 700 հազար դոլարի չափով: Իրականում Հայրապետյանը հնարավորություն չի ունեցել ազդելու տվյալ դատավճռի վրա:

Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել Է 2014 թվականի հուլիսին նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի խոստովանական ցուցմունքներից հետո, որը ցմահ բանտարկության Է դատապարտված առանձնապես ծանր մի շարք հանցագործություններ կատարելու համար:

Scroll Up