Տատիկից՝ զինվորին

Մեկնարկել է «Տատիկից՝ զինվորին» նախագիծը, որի շրջանակներում սահմանամերձ գյուղերում ապրող տատիկներին «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության կողմից կտրամադրվի գաթա թխելու և գուլպա գործելու համար անհրաժեշտ մթերքներ և թելեր: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության Ֆեյսբուքյան էջից:

Հունվարի 28-ին թարմ գաթաները և տաք գուլպաները կհասցվեն այդ սահմանամերձ գյուղերի ու մեր երկրի սահմանների անառիկությունն ապահովող զինվորներին:
Բոլոր մթերքները կգնվեն սահմանամերձ գյուղերից, նախագիծը կիրականացվի «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» նախագծում ընդգրկված երեխաների ակտիվ մասնակցությամբ:
Մեր տատիկներին ևս մեկ անգամ առողջություն և երկար տարիների կյանք ու մեր երկրի խաղաղությունն ապահովող զինվորներին` բարի ծառայություն մաղթենք:

Scroll Up