ՀՀ Նախագահը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորել է Սիրիայի հայկական վարժարաններին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/Սերժ-սարգսյան.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայում պատերազմական պայմաններում գործող մեկ տասնյակից ավելի վարժարանների տնօրինություններին, կրթական այդ հաստատությունների աշխատակիցներին ու սաներին, մաղթել՝ արդյունավետ աշխատանք և մշտանորոգ եռանդ նրանց ազգանվեր և հայանպաստ գործունեության մեջ: