Նախագահականում հյուրընկալվել են դպրոցականները
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/12/227.jpg)
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել են երեխաների համար անցկացվող ամենամյա տոնական միջոցառումները:
Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այսօր Բաղրամյան 26-ում հյուրընկալվել են հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 300 երեխաներ:
Միջոցառումները երեխաների համար Բաղրամյան 26-ում կշարունակվեն նաեւ դեկտեմբերի 23-24-ին:
Վաղը նախագահի նստավայրում կհյուրընկալվեն ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Երկրապահ կամավորական միության անդամների, զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների երեխաներ եւ թոռնիկներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ՀՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների երեխաներ:
Դեկտեմբերի 24-ին կհյուրընկալվեն ՀՀ սահմանամերձ մարզերի (Գեղարքունիք, Վայոց ձոր, Արարատ, Տավուշ) մի շարք համայնքների, ինչպես նաեւ Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներ, սահմանափակ կարողություններով եւ Օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիր երեխաներ: