Արգենտինայում կկայանա «Հայերը Բուենոս Այրեսում» խորագրով ցուցահանդես

Բուենոս Այրեսի Altos-de-la Estrella թանգարանում դեկտեմբերի 19-ից կմեկնարկի Հայաստանին նվիրված ցուցահանդես «Հայերը Բուենոս Այրեսում» խորագրով:
Արգենտինայի հայ համայնքից տեղեկացրին, որ ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ դեկտեմբերի 27-ը, նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, գրում է Արցախպրեսը:
Ցուցահանդեսի կազմակերպիչ Նելիդա Բուլգուրջյանն ասաց, որ ընտրված մի քանի տասնյակ լուսանկարներն այցելուներին կներկայացնեն հայ ժողովրդի պատմությունը, արգենտինահայ համայնքի կազմավորումն ու նրա գործունեությունը: