Հայկական «Shadowmatic»-­ը 10-­ից ավելի երկրների AppStore­-ի տարվա խաղն է

Հայկական «Shadowmatic»­ը մի շարք երկրներում AppStore­-ի տարվա լավագույն խաղ է ճանաչվել: Մասնավորապես, խաղը լավագույնն է Ավստրալիայում, Բրազիլիայում, Գերմանիայում, Չինաստանում, Միացյալ Թագավորությունում, Հոնգ Կոնգում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թայվանում, Մեքսիկայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում:

«Արմենպրես»-­ի հետ զրույցում խաղի համահեղինակ Բագրատ Դաբաղյանը նշեց, որ զարմացած են, որ 2015-­ի լավագույն հավելվածների ցանկի մեջ հայտնվելուց բացի, ճանաչվել են մի շարք երկրների AppStore­ի տարվա խաղը: Դա նրանց պարտավորեցնում է խաղն ավելի հետաքրքիր դարձնել օգտատերերի համար:

«Shadowmatic» խաղը «Տրիադա Ստուդիո» ընկերության արտադրանք է:

Scroll Up