Երգչուհի Լեոնորան Սպահանում հանդես կգա Ցեղասպանության 100­-րդ տարելիցին նվիրված մենահամերգով

Գյումրեցի երգչուհի Լեոնորան Սպահանում հանդես կգա «Հիշում եմ և պահանջում» խորագրով մենահամերգով` նվիրված Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցին: Երգչուհու պրոդյուսեր Վիգեն Թանաշեանն «Արմենպրես»-­ին տեղեկացրեց, որ համերգային ծրագիրը բաղկացած է երկու մասից. առաջինը հոգևոր երգեր են` հայ և օտարազգի հեղինակների ստեղծագործություններով, երկրորդը՝ դասական ու կրկին ինչպես հայ, այնպես էլ օտար հեղինակների գործերով:

«Ընդհանրապես դասական երաժշտությունը միշտ չէ, որ հեշտ է պրոպագանդել, և դա է պատճառը, որ նաև դժվար է համերգներ կազմակերպել: Այս անգամ մոտ 1 տարի պահանջվեց այս համերգի կազմակերպման համար, բայց անչափ ուրախ եմ, որ երգչուհին այս մենահերգը նվիրում է Ցեղասպանության 100­-րդ տարելիցին»,­-նշեց պրոդյուսերը՝ իր շնորհակալությունը հայտնելով Սպահանի Հայոց թեմի Քրիստոնական դաստիարակության խորհրդին և թեմակալ առաջնորդին:

Scroll Up