Սիրիահայ երեխաների կայուն զարգացումը Հայաստանում

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Դանիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ 2015թ. օգոստոսից իրականացնում է «Սիրիահայ երեխաների կայուն զարգացումը Հայաստանում» ծրագիրը, որը կտևի մեկ տարի: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան հ. 21 դպրոցից:

 Ծրագիրը մշակված է Կարմիր խաչի (Կարմիր մահիկի Ազգային ընկերությունների ֆեդերացիայի) (ԿԽՄՖ) և Սեյվ դը Չիլդրեն հիմնադրամի կողմից համատեղ մշակված մեթոդի հիման վրա: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում սիրիահայ երեխաների ինտեգրման գործընթացին և կայուն զարգացմանը:

Կազմակերպչական ծավալուն աշխատանքներից հետո` 2014թ. նոյեմբերից, Երևանի թվով 13 դպրոցներում` այդ թվում նաև մեր դպրոցում, կազմակերպվում են ծրագրով նախատեսված ինտերակտիվ պարապմունքները` սիրիահայ և տեղացի երեխաների մասնակցությամբ:

Երեխաները պարապմունքներին մասնակցում են մինչև 18 անձից բաղկացած խմբերով և ոչ ֆորմալ մեթոդներով` դերախաղեր, քննարկումներ, նկարչություն, պար և այլն, անդրադառնում այնպիսի խնդիրների, ինչպիսին են վախի և սթրեսի հաղթահարում, շրջակա միջավայրի ճանաչում, ապագայի կառուցում և այլն: Պարապմունքներից բացի կազմակերպվել են էքսկուրսիաներ, ամառային ճամբար, ծառատունկ դպրոցում:

Scroll Up