Հայոց ցեղասպանությանը նվիրված ձեռնարկներ Բելգիայում
Հարգելի´ բելգիաբնակ հայեր, հայկական միություններ և դպրոցներ,
Սիրով հրավիրում ենք մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեր հերթական միջոցառմանը,որը բացառիկ հնարավորություն է տալիս հայրենիքից դուրս ապրող հային ևս մեկ անգամ հիշելու և ոգեկոչելու անմեղ զոհերի հիշատակը:Այն բաղկացած է երկու մասից՝ Ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ժամանակավոր ցուցահանդես, ֆիլմի ցուցադրում «Kazerne Dossin»-ում (Հոլոքոստի և մարդու իրավունքների թանգարան) և հուշ-երեկո քաղաքապետարանում:
Ստորև ներկայացված է ժամանակացույցը՝
1.«Kazerne Dossin» թանգարանում ժամանակավոր ցուցահանդես՝ 11.12.2015-28.02.2016 Ցուցահանդեսի պաշտոնական բացումը և ֆիլմի ցուցադրությունը կլինի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19.00: Մուտքն անվճար է:
2. Հուշ-երեկո Մեխելենի քաղաքապետարանում (Keldermanszaal stadhuis,Grote Markt 21 Mechelen) դեկտեմբերի 16-ին՝ժամը 18.30:Մուտքն ազատ է:
Ամիսներ առաջ «Անի» հայերի միությունը հայտարարեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրի մասին, որի իրագործմանը մասնակցում էին «Անի» հայերի միությունը, Մեխելենի քաղաքապետարանը, «Kazerne Dossin» թանգարանը և «Prisma» vzw-ն: Ծրագրի իրականացման համար մեր խորագույն շնորհակալությունն ենք հայտնում բոլոր կազմակերպիչներին ՝ օտարազգի և հայ,որոնք ամիսներ շարունակ բանակցությունների մեջ էին այս կամ այն հարցերով:
Սիրով սպասում ենք ձեզ…
Հարգանքով՝ «Անի» միություն