Ռուսաստանում մտադիր են Պետդումայում քննարկման դնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ

«Արդար Ռուսաստան» կուսակցությունը մտադիր է ՌԴ պետդումայում քննարկման դնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծ: Այս մասին նոյեմբերի 25­-ին հայտարարել է կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը լրագրողների հետ հանդիպմանը:

«Մենք առաջիկա օրերին Պետդումա կմտցնենք օրինագիծ, ինչպես դա արվեց Ֆրանսիայում, որպեսզի երկրում քրեորեն պատժվեն Հայոց ցեղասպանությունը ժխտողները: Բոլորին է հայտնի պատմական այդ փաստը` Ցեղասպանությունը, որը հայ ժողովրդի նկատմամբ իրագործել է Թուրքիա»,­-«Արմենպրես»­-ի հաղորդմամբ` ասել է Միրոնովը` Թուրքիային հիշեցնելով սեփական անցյալը:

Նրա խոսքով` Թուրքիան, նոյեմբերի 24­ին խոցելով ռուսական ռազմական ինքնաթիռը, ևս մեկ անգամ ապացուցել է, որ միջազգային ահաբեկչությունը սնող պետություն է:

Scroll Up