Դամասկոսի թաղամասերի հրթիռակոծումներից հայ է վիրավորվել
Հինգշաբթի, նոյեմբերի 19-ին զինադադարի խախտման ռեժիմից հետո օդուժի հարվածներին իբրև պատասխան՝ զինյալ խմբավորումների թիրախ են դարձել Դամասկոսի Քասա, Զաբլաթանի, Մազրա և Ադաուի թաղամասերը: Արձակված հրթիռների պատճառով արձանագրվեցին զոհեր, վիրավորներ և նյութական վնասներ:
Թեթև վիրավորում է ստացել նաև Հերմինե Խորոզյանը, որը բուժում ստանալուց հետո վերադարձել է տուն: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է «Ազդակ» օրաթերթից: