ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ֆրանսահայ բարերար Էդմոն Եզեկելյանին
Նոյեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իրավական մասնագիտությունների Հայ-ֆրանսիական ֆեդերացիայի համանախագահ, ֆրանսահայ բարերար Ռայմոն Եզեկելյանին, ում աջակցությամբ մի շարք հայանպաստ ձեռնարկներ են իրականացվել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում:
Հյուրը մեծ գոհունակություն հայտնեց Սփյուռքի նախարարության հայապահանությանն ի նպաստ իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Նա գովեստով խոսեց մասնավորապես «Արի տուն» ծրագրի մասին, որի շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդները հնարավորություն են ունենում ծանոթանալ Հայաստանին, շփվել և կապեր ստեղծել միմյանց հետ:
Շնորհակալություն հատնելով հյուրին նախարարության աշխատանքները բարձր գնահատելու համար՝ նախարարը փոխադարձորեն շնորհակալություն հայտնեց Եզեկելյանին հայրենանվեր աշխատանքների և նախարարության ծրագրերին աջակցելու համար:
Զրույցի ընթացքում շոշափվեցին նաև Հայաստան տեղափոխված սիրիահայերի վիճակին վերաբերող հարցեր:
Նախարարը մանրամասնորեն տեղեկացրեց սիրիահայությանը ցուցաբերվող պետական աջակցության, ինչպես նաև առկա դժվարությունների մասին:
Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն առնչվող այլ հարցեր: