ՌԴ-ն առանձնակի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում. Բակո Սահակյան

Ռուսաստանն առանձնակի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, Մոսկվայում ռուսական լրատվամիջոցների համար տված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԼՀՂ նախագահ Բակո Սահակյանը:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախում պետականաշինության գործընթացին, սոցիալ-տնտեսական զարգացմանը, արտաքին քաղաքականությանն առնչվող թեմաներին, պատասխանել լրագրողների հարցերին:

Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը առանձնակի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում, որն իր մեջ ներառում է պատմական, մշակութային, աշխարհաքաղաքական եւ մարդկային հարաբերությունների լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանը կարեւորել է նման շփումները՝ դրանք օգտակար համարելով երկկողմ հարաբերությունների զարգացման, Արցախի մասին ճշմարտացի տեղեկություններ ստանալու եւ գործնական կապեր հաստատելու տեսանկյուններից:

Scroll Up