Հայուհու փայլուն ելույթը համառուսաստանյան «Կապույտ թռչուն» մրցույթում. Վիկա Հովհաննիսյանը եզրափակչում է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/0167.jpg)
Երիտասարդ տաղանդներ փնտրող «Կապույտ թռչուն» համառուսաստանյան բաց մրցույթի երկրորդ ծրագրի արդյունքներով, որը եթեր է հեռարձակվել «Ռոսիա» հեռուստաընկերությամբ, 14-ամյա մոսկվաբնակ Վիկտորյա Հովհաննիսյանն անցել է եզրափակիչ փուլ և հանդես կգա մրցույթի գալա համերգում:
Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, այս մրցույթն անց է կացվում 5-15 տարեկան շնորհալի երեխաների շրջանում (երգիչներ, պարողներ, մարմնամարզիկներ, ակրոբատներ): Բարձր գնահատելով Վիկայի ելույթը՝ ժյուրիի անդամները նրան բնորոշեցին՝ իբրև կայացած դրամատիկ սոպրանո:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ևս մեկ հայուհի՝ 11-ամյա դաշնակահարուհի, միջազգային փառատոնների բազմակի դափնեկիր Եվա Գևորգյանը ևս անցել է եզրափակիչ փուլ: