Փասադենայում Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգ կկայանա

Փասադենայի Մարդկային հարաբերությունների հանձնաժողովն իր ամենամյա 17-­րդ «Խաղաղություն երաժշտության միջոցով» համերգը կնվիրի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին:

Ըստ Massis Post­-ի՝ նոյեմբերի 7-­ին կայանալիք համերգին կմասնակցեն տարբեր արտիստներ, ովքեր իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Բոլորը պետք է այցելեն այս կարևոր համերգին:

Սա հնարավորություն է բոլորի համար միավորվելու Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցի հիշատակի առաջ և աջակցելու բոլոր ժողովուրդների խաղաղությանը, ներդաշնակությանը, միությանը, մարդու իրավունքներին: Թող Աստված օրհնի Հայոց ցեղասպանության՝ դրախտում գտնվող զոհերի ոգիները»,­ նշել է միջոցառման կամզակերպիչ և հանձնաժողովի ղեկավար Նաթ Նեհդարը:

Scroll Up