Պարագվայցի սենատոր. Հայոց ցեղասպանության հասցրած վնասը պետք է հատուցվի

Պարագվայցի սենատոր Դեսիրե Մասին, որը երկրի օրենսդիր մարմին էր ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, հայտարարել է, որ ընթացքում ճնշումներ են եղել «ցեղասպանություն» եզրույթի կիրառման պատճառով:
Ըստ PanARMENIAN.Net-ի՝ Prensa Armenia-ին տված հարցազրույցում Մասին հայտարարել է, որ Պարագվայի Սենատի ընդունած բանաձևը կնպաստի Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման դիրքերի ամրապնդմանն ու պատմական հիշողության պահպանմանը:
«Ցեղասպանություն եզրույցը ոչ միայն ճիշտ է, այն նաև արդար է, արտահայտում է հենց հայ ժողովրդի բնաջնջումն ու ճանաչում այն որպես մարդկության դեմ հանցագրծություն: Դա նշանակում է, որ որոշակի պահի պետք է նաև փոխհատուցում տրվի կատարվածի համար», ասել է նա:
Մասին պատմել է նաև, որ երկրի 2 ամենամեծ կուսակցությունները սատարել են Ցեղասպանության փաստի ճանաչմանը: Բուն բանաձևը որպես երաշխավորագիր կծառայի երկրի ԱԳՆ հետագա քայլերի համար:
Հոկտեմբերի 29-ին Պարագվայի Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Բանաձևն ընդունվել է միաձայն:
Հարավամերիկյան երկրներից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են Բրազիլիան, Բոլիվիան, Չիլին, Վենեսուելան, Արգենտինան, Ուրուգվայը, ինչպես նաև աշխարհամասի այլ երկրների բազմաթիվ քաղաքներ և նահանգներ: