Սիրիայի հարցով միջազգային բանակցություններին կմասնակցի 13 երկիր

Սիրիայի հարցով վաղը Վիենայում կայանալիք հանդիպմանը  կմասնակցեն նաև Իրաքի և Լիբանանի ներկայացուցիչները, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այսօր օրվա երկրորդ կեսին Լավրովը մեկնում է Վիեննա սիրիական ճգնաժամի կարգավորման բազմակողմանի հանդիպմանը մասնակցելու համար, որը տեղի կունենա ուրբաթ օրը Իրաքի, Իրանի, Եգիպտոսի, Լիբանանի և այլ երկրիների, ինչպես նաև ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի մասնակցությամբ»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` ասել է Զախարովան, տեղեկացնում է armradio.am-ը:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Վիեննայի հանդիպմանը մասնակցելու է նաև Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Ընդհանուր առմամբ՝ Սիրիայի հարցով կայանալիք հանդիպմանը ուրբաթ օրը կմասնակցեն 13 երկրների ներկայացուցիչներ, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Scroll Up