Դամասկոսում կկայանա «Կոմիտաս նահատակ հանճարը» երաժշտական երեկոն

Սիրիայի մշակույթի նախարարության հովանավորությամբ և Դամասկոսի հայոց թեմի առաջնորդարանի համագործակցությամբ` Դամասկոսում հոկտեմբերի 29-ին տեղի կունենա «Կոմիտաս նահատակ հանճարը» երաժշտական երեկոն:
Ինչպես տեղեկացնում են Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցուց, միջոցառումը կկայանա Սիրիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի և Դամասկոսի երաժշտական սենեկային երգչախմբի մասնակացությամբ:
Միջոցառումը տեղի կունենա «Դար ալ Ասադ»օպերայի «Դրամա» սրահում: