Տիգրան Համասյանի «Լույս ի Լուսո»-ն հնչեց նաև Մարսելի Սուրբ Վիկտոր Աբբայությունում

Հոկտեմբերի 22-ին Մարսելի Սուրբ Վիկտոր Աբբայությունում տեղի ունեցավ աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի և Երևանի ազգային երգչախմբի համատեղ համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Համերգի ընթացքում, որը կազմակերպվել էր 100 համերգ-100 եկեղեցիներում «Լույս ի Լուսո» ծրագրի շրջանակներում, երգչախմբի ուղեկցությամբ հնչեց հայկական հոգևոր երաժշտությունը` Տիգրան Համասյանի ջազային մշակումներով:

Համերգին ներկա էր 600-ից ավելի հանդիսատես` հասարակական, մշակութային գործիչներ, հայ և ֆրանսիացի երաժշտասերներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Scroll Up