Դիարբեքիրում թուրք ոստիկանները կրակել են հայկական եկեղեցու ցուցանակի վրա

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու ցուցանակը եւ պատը վնասվել են թուրք ոստիկանների կրակոցներից։

news.am-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի հայերի միջոցներով ու Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ վերանորոգված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին վերջին թուրք-քրդական բախումների ժամանակ դարձել է թուրք ոստիկանների թիրախը։

Թուրք ոստիկանները, օգտվելով փողոց դուրս գալու արգելքի սահմանումից Սուրի շրջանում, անկանոն կրակահերթեր են արձակել Սուրբ կիրակոս եկեղեցու ցուցանակի վրա, որի վրա գրված է «Սուրբ Կիրակոս Հայոց եկեղեցի, Տիգրանակերտ»։

Բախումների ժամանակ վնասվել են նաեւ մզկիթներ, ինչպես նաեւ թալանվել է Դիարբեքիրի կաթոլիկ հայկական եկեղեցին։

Scroll Up